412.76
4.77
386.62
+24
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը սկսել է կամավորների գրանցումը

16:25
15 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կիրակի կոչ արեց բոլոր ցանկացողներին մասնակցել քաղաքացիական անհնազանդության ակցիաներին և գրանցվել որպես կամավոր:

Ուրբաթ երեկոյան Փաշինյանը շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ: Ակցիայի մասնակիցները փակել են երթևեկությունը Ֆրանսիայի Հրապարակում` ամբողջովին արգելափակելով բոլոր հինգ մուտքերը դեպի հրապարակ: Ակցիան արդեն երկու օր է շարունակվում: Գյումրուց Երևան է ուղղվել նաև համախոհների խումբ Հայկ Բարսեղյանի ղեկավարությամբ:

«Երեկ ավարտվեց մեր գործողությունների առաջին փուլը: Մեզ համակրում են Հայաստանի և Սփյուռքի բնակիչները: Միայն երեկվա ընթացքում փոխանցվել է 1 միլիոն 700 հազար դրամ Հայաստանից և Սփյուռքից, Ֆրանսիայի հրապարակում տեղադրված նվիրատվությունների արկղում հավաքվել է 900 հազար դրամ: Անհրաժեշտ է անցնել գործողությունների: Այսօր երթ չի լինելու. մեզ պետք է հանգստանալ առաջիկա իրադարձություններից առաջ»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա, գործողությունների վերջնական ծրագիրը կներկայացվի երեկոյան:

«Դրանք դուրս չեն գալու օրինականության սահմաններից, այլ կրելու են խաղաղ քաղաքացիական անհնազանդության բնույթ: Վաղը կսկսենք գործել: Մեր նպատակն է` անել այնպես, որ ապրիլի 17-ի խորհրդարանական նիստը, որի ընթացքում կայանալու են Հայաստանի վարչապետի ընտրությունները, չկայանա»,- ասաց Փաշինյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ներկայում հավաքված մարդկանց թիվը բավարար չէ մտածածն իրականացնելու համար: Փաշինյանը հնչեցրեք ծրագրային մի քանի կետեր` երկրի խնդիրները լուծելու համար:

«Մենք կապահովենք ընտրությունների արդարացիությունը ընտրողների` մատնահետքերով նույնականացման համակարգի կատարելագործման միջոցով` ստեղծելով ընդհանուր բազա»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց ընտրացուցակների մոբիլության մասին, որ համակարգն ավտոմատ բացառի 24 ժամից ավելի երկրի սահմաններից դուրս եկածներին: Վերադարձի դեպքում նրանք ավտոմատ կրկին ընդգրկվում են: Պետք է ստեղծվի նաև ընտրությունների ընթացքում կեղծումների քննության հատուկ մարմին:

«Պետությունը պետք է պաշտպանի ֆերմերներին` պարենային անվտանգության վրա նույնքան գումար ծախսելով, որքան պաշտպանության վրա: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար պաշտոնյաները պետք է իրենց հաշիվները հանրության համար թափանցիկ դարձնեն: Հայաստանում պետք է ստեղծվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին»,- ասաց Փաշինյանը:

Ներկայում Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր երեք փողոցները շարունակում են փակ մնալ: Երթևեկությունը փակ է Մաշտոցի, Սայաթ-Նովայի և Բաղրամյանի պողոտաներում:

Загружается новость ... "Право"

Ֆրանսիայի հրապարակում Ոստիկանություն չի երևում, նախօրեին Փաշինյանը նախազգուշացվել է այն մասին, որ իր գործողությունների համար կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

Մարտի 31–ից Նիկոլ Փաշինյանը սկսել է բողոքի ակցիաներ հանրապետության մարզերում։ Նա երթ է սկսել Գյումրիում և մինչև ապրիլի 13–ը եղել է Սպիտակում, Դիլիջանում, Սևանում և Հրազդանում` կոչ անելով հասարակությանը ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին։

Ապրիլի 9–ին տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա դարձավ պետության առաջին ղեկավարը, որին ընտրեց ԱԺ–ն խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։

Կառավարության ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 9–ին և կավարտվի ապրիլի 16–ին։ Վարչապետը կընտրվի ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 17–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ