438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը քվեարկեց և պատմեց կոալիցիայի ստեղծման, ընտրողների նկատմամբ ճնշման մասին (ՎԻԴԵՈ)

14:19
09 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում և պատմեց դրանցից ունեցած ակնկալիքների, կոալիցիայի հավանականության և ընտրողների նկատմամբ ճնշման մասին։

Նա եկավ ընտրատեղամաս տիկնոջ և դստրերի ուղեկցությամբ, ընդ որում` նրանցից մեկն իր հետ վերցրել էր նվեր ստացած Ամպիկ անունով շնիկին։

«Կարող եմ ասել, որ հասել ենք մեր հիմնական նպատակներին։ Սրանք իսկապես ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ են։ Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է, և, կարծում եմ, հասել ենք այդ նպատակին։ Ապագայի մեր գլխավոր նպատակը Հայաստանում ինստիտուցիոնալ կերպով ժողովրդավարությունն ամրապնդելն է»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ քվեարկել է ընտրություններում հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի, իսկ քվեարկությունից հետո կհետևի ընտրությունների ընթացքին։



Խոսելով ընտրություններից հետո կոալիցիայի ձևավորման հավանականության մասին` Փաշինյանը նշեց, որ «եթե սոցիոլոգիական հարցումներն արտացոլում են ժողովրդի կամքը, ապա կոալիցիա չի լինի»։ Իսկ այն հարցին, թե ում է համարում իր հիմնական քաղաքական ընդդիմախոսը, նա նշեց, որ այդ մասին կիմանա ընտրություններից արդյունքներից հետո։

Լրագրողների այն հարցին, թե իր գլխավորած դաշինքի ակնկալվող բացարձակ հաղթանակն արդյո՞ք ժողովրդավարության սպառնալիք է, Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարության էությունն այն է, որ հենց ընտրողներն են որոշում, թե ով պետք է լինի իշխանության ղեկին կամ խորհրդարանում կամ ով պետք է չլինի։

Միաժամանակ նա բացառեց ընտրարշավում վարչական ռեսուրսի օգտագործման հավանականությունը, ընդգծելով, որ գրեթե բոլոր մարզպետների մասնակցությունը ռեյտինգային ցուցակով չի հակասում օրենքին։

«Բոլոր մարզպետները, բացառությամբ մեկի, պատգամավորների թեկնածուներ են և քարոզում են իրենց դաշինքի համար։ Տարօրինակ կլիներ, եթե նրանք սատարեին մյուսներին։ Օրենքը չի արգելում նրանց թեկնածու լինել և սահմանում է մասնակցության ձևաչափը, այնպես որ խախտումներ չկան։ Իսկ եթե օգտագործվել են վարչական ռեսուրսներ, ապա մեղավորները կպատժվեն»,– ասաց Փաշինյանը։

Загружается новость ... "Право"

Դեկտեմբերի 9-ին ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

ԿԸՀ–ի տեղեկացմամբ, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 592 հազար 486 մարդ, ձևավորվել է 2010 ընտրատեղամաս։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցության և 2 կուսակցական դաշինք, իսկ ընտրացուցակներում, ընդհանուր առմամբ, ընգրկված է 1444 թեկնածու։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու