Փաշինյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարին (ՎԻԴԵՈ)

31.07.2020, 12:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին. ՎԻԴԵՈ
Փաշինյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 31-ին ներկայացրեց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին։

Նա նախ շնորհակալություն հայտնեց Էրիկ Գրիգորյանին Բնապահպանության նախարարի, ապա Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր գործունեության համար։

«Պարոն Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է, և ես կարծում եմ, որ նա իր գործունեությամբ կնպաստի իր նպաստը բերել շրջակա միջավայրի զարգացման մեր ջանքերին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին: Ուզում եմ շնորհավորել Ռոմանոս Պետրոսյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում բավականին արդյունավետ գործունեություն է ծավալել և համոզմունք է հայտնել, որ ավելի արդյունավետ կլինի նրա գործունեությունը նախարարի կարգավիճակում:

Загружается новость ... "Лево"
«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում բնության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ. Մի դեպքում՝ հանդիպում ենք բնության պաշտամունքի երեւույթների, մյուս դեպքում՝ բնության կատարյալ արհամարհանքի երևույթի: Մեր խնդիրն է գտնել այն բալանսավորված, ճիշտ մոտեցումը, որը կփորձի լուծում գտնել քաղաքակրթության և բնության միջեւ առկա հակասությանը: Պետք է ցավով արձանագրել, որ քաղաքակրթությունն ինքը հակաբնապահպանական երեւույթ է: Մենք պետք է գտնենք այս երկուսի համակեցության ճիշտ ձևը»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ Հայաստանի կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը:

«Այսինքն մենք Հայաստանը պատկերացնում ենք բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր, եւ այս ոլորտում մենք մեծագույն մարտահրավերներ ունենք: Եվ մեր կենցաղը, եւ մեր հանքարդյունաբերությունը պետք է կարողանանք այն չափանիշներին, որի մասին խոսում եմ»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ բնական պաշարների օգտագործումից ընդհանրապես հրաժարվելը խելամիտ չէ, հնարավոր չէ: Սակայն, մյուս կողմից չենք կարող բնական աղետների ճանապարհով գնալ:-0-