Փաշինյանը ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչ է նշանակել
19:33
05 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի ներկայացուցիչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։
Մեկ այլ որոշմամբ, Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդական պաշտոնից։ -0-
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։