Փաշինյանը` մարտի 1–ի իրադարձությունների մասին. բոլոր մարդասպանները պետք է նստեն
17.08.2018,
20:49
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանրահավաքում հայտարարեց, որ ոչ ոք չի խուսափի 2008 թվականի մարտի 1-2–ի դեպքերի պատասխանատվությունից։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանրահավաքում հայտարարեց, որ ոչ ոք չի խուսափի 2008 թվականի մարտի 1-2–ի դեպքերի պատասխանատվությունից։
«Այժմ շատերը, ովքեր հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ իրենք պատասխան են տալու ժողովրդի համար, սկսել են իրենց ներկայացնել որպես քաղաքական հետապնդումների զոհ։ Եվ ոչ ոք չի հարցնում` եթե դուք քաղաքական հետապնդումների զոհ եք, ի՞նչ եք անում ազատության մեջ։ Թե՞ ձեզ թվում է, թե մենք չգիտենք դատավորներին զանգելու և այս կամ այն որոշում ընդունելու պարտադրելու ձևերը»,– հայտարարեց նա։
«Դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք ինչ–որ մեկին խուսափել պատասխանատվությունից։ Ես հստակ ասում եմ, որ բացառում եմ, թե ինչ–որ մեկը կխուսափի մարտի 1–ին 10 մարդու սպանության և պետական կարգի տապալման պատասխանատվությունից։ Չի կարող այդպիսի բան լինել։ Մարդասպաններ, դուք բոլորդ նստելու եք։ Ես լիազորված եմ դա ասելու ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների անունից»,– ընդգծեց նա։ -0-
«Այժմ շատերը, ովքեր հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ իրենք պատասխան են տալու ժողովրդի համար, սկսել են իրենց ներկայացնել որպես քաղաքական հետապնդումների զոհ։ Եվ ոչ ոք չի հարցնում` եթե դուք քաղաքական հետապնդումների զոհ եք, ի՞նչ եք անում ազատության մեջ։ Թե՞ ձեզ թվում է, թե մենք չգիտենք դատավորներին զանգելու և այս կամ այն որոշում ընդունելու պարտադրելու ձևերը»,– հայտարարեց նա։
Загружается новость ...
"Право"
Սակայն, վարչապետի խոսքով, իշխանությունները հրաժարվել են այդ պրակտիկայից։ «Դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք ինչ–որ մեկին խուսափել պատասխանատվությունից։ Ես հստակ ասում եմ, որ բացառում եմ, թե ինչ–որ մեկը կխուսափի մարտի 1–ին 10 մարդու սպանության և պետական կարգի տապալման պատասխանատվությունից։ Չի կարող այդպիսի բան լինել։ Մարդասպաններ, դուք բոլորդ նստելու եք։ Ես լիազորված եմ դա ասելու ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների անունից»,– ընդգծեց նա։ -0-