Փաշինյանը կոչ է արել բացել փողոցներն ու գալ հանրահավաքի
02.05.2018,
17:40
Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ուղիղ ժամը 17:00-ին բացել բոլոր փողոցներն ու գնալ հանրահավաքին:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ուղիղ ժամը 17:00-ին բացել բոլոր փողոցներն ու գնալ հանրահավաքին, որը կայանալու է Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին:
Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։
«Մեր այսօրվա ակցիաներն աննախադեպ են եղել: Երևանում ու ամբողջ հանրապետության տարածքում չկա ոչ մի բաց ճանապարհ: Ինչպես գիտեք, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կայանալու է մեր հանրահավաքը, որի ժամանակ մենք կարևոր հայտարարություններ կանենք: Կոչ եմ անում ուղիղ ժամը 17:00-ին բացել բոլոր ճանապարհներն ու գալ Հանրապետության հրապարակ», - ասաց նա:
Ըստ նրա, ամեն ինչ լավ է ընթանում: Փաշինյանը հայտնեց, որ ամեն պահի սպասվում է իրադարձությունների զարգացում, բայց նախատեսված են բոլոր տարբերակները:
Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–