Փաշինյանը ՀՀ նախագահի հետ քննարկել է իրավիճակը երկրում և սահմաններին

24.12.2020, 22:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ
Փաշինյանը ՀՀ նախագահի հետ քննարկել է իրավիճակը երկրում և սահմաններին

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Загружается новость ... "Право"
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր:-0-