Փաշինյանը հայտնել է, որ Սյունիքի սահմանները որոշվում են 2010թ.-ին ՀՀ իշխանությունների կողմից ընդունված օրենքով (ՎԻԴԵՈ)

21.12.2020, 15:26
Փաշինյանը հայտնել է, որ Սյունիքի սահմանները որոշվում են 2010թ.-ին ՀՀ իշխանությունների կողմից ընդունված օրենքով. ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտնել է, որ Սյունիքի սահմանները որոշվում են 2010թ.-ին ՀՀ իշխանությունների կողմից ընդունված օրենքով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթ օրը Սյունիքի մասին Սիսիանի բնակիչներին բացատրել է վիճելի տարածքների շուրջ իրադրությունը և մեկնաբանել ՀԱՊԿ- չմիջամտելու պատճառները:

Հավաքված ժողովրդին վարչապետը բացատրել է, որ եկել է բացատրություն տալու, թե ինչ է կատարվում Սյունիքի սահմանին՝ հավելելով, որ շատ բան դեռ պետք է վերլուծել:

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ էն, ինչը որ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է, իրականում լրիվ հակառակն է: Խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանը ուժեղանում է, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամն ենք մենք»,- նշել է Փաշինյանը:

Խոսելով այն մասին, թե ինչպես են որոշվում սահմանները, նա հայտնել է, որ այսօրվա սահմանները որոշվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին:

« Այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ տրված է նաև Ադրբեջանի հետ սահման: Դա եղել է 2010 թվականին: Բա էն ժամանակ ինչի՞ է օրենքի մեջ գրվել, էն ժամանակվա Կառավարությունը ներկայացրել է օրենքը: Որովհետև վարչատարածքային բաժանման մասին օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերելու բացառիկ իրավունքը պատկանում է միայն ՀՀ կառավարությունը»,- նշել է Փաշինյանը
Նա նշել է, որ այսօր նախկին իշխանությունները ներկա կառավարությյանը մեղադրում են այդ սահմանների մեջ՝ լռելով այդ օրենքի մասին և այն մասին, որ դրանք Արցախի սահմաններն են:

«Որովհետև մեր օրենքում գրված էր, որ մեր սահմանն այս է: Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին: Օրենքն ընդունել է 2010-ին գործող խորհրդարանը, օրենքի նախագիծն էլ ներկայացրել է 2010-ին գործող կառավարությունը: ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, դուք եք նկարագրել ձեր սահմանը, մենք էլ ձեր սահմանից դուրս ինչպե՞ս կարող ենք միջամտություն անել»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ բազմաթիվ հավաստիացումներ, որ եթե ռազմական գործողություններ սկսեն մեր սահմանից ներս, այդ ժամանակ արդեն բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու: Ինչ վերաբերում է Արցախին, ապա դա լրիվ ուրիշ հարց է: Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված հարց է: -0-