Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ թավշյա հեղափոխության եզրափակիչ փուլի վերաբերյալ

16.10.2018, 11:27
Ակնկալվում է, որ այսօր Փաշինյանը հրաժարական կտա:
Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ թավշյա հեղափոխության եզրափակիչ փուլի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի կառավարության արտահերթ նիստում հայտնեց, որ երեկոյան հանդես կգա երկրում թավշյա հեղափոխության եզրափակիչ փուլի վերաբերյալ հայտարարությամբ։

«Այսօր կարևոր օր է, երբ Հայաստանը թևակոխում է պատմական նոր ժամանակահատված, որի հիմնական իմաստը կարելի է բնութագրել այսպես` այս փուլի արդյունքներով մենք պետք է ավարտենք գարնանը սկսված ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը։ Բայց այդ մասին ես երեկոյան հանդես կգամ ավելի կոնկրետ հայտարարությամբ»,– ասաց Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"

Ակնկալվում է, որ այսօր Փաշինյանը հրաժարական կտա, քանի որ France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ ծրագրում է հրաժարական տալ հոկտեմբերի 15–ին խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Նա նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 10–ին։ -0-