ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Բաղրամյան 26-ում գտնվող վարչապետի նստավայրից:
«Այժմ Բաղրամյան 26-ում եմ` Հայաստանի վարչապետի աշխատանքային երկու գրասենյակներից մեկում, որը նախկինում նախագահի աշխատասենյակն էր: Սա այն աշխատասենյակն է, որը մազմիցս տեսել եք հեռուստատեսությամբ»,- նշեց նա:
Փաշինյանը հայտնեց, որ աշխատասենյակում են նաև իր թիմի որոշ ներկայացուցիչներ, ովքեր աշխատում են որոշ թեմաների վրա:
Վարչապետը նաև ցույց տվեց հանգստյան մի քանի սենյակներ, այդ թվում` խոհանոցը:
Հայտնելով այսօրվա ընթացքում անցկացված հանդիպումների մասին` նա հայտնեց, որ մտադիր է նաև մինչև օրվա վերջ հանդիպել փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի հետ:
«Մենք պետք է քննարկենք Սոչիում ԵՏՄ գագաթնաժողովի հետ կապված հարցեր»,- ասաց Փաշինյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում