ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հրամանագիր է ստորագրել պետական կառավարման համակարգում նշանակման և պաշտոնանկության մասին: Այս մասին ասվում է կառավարության կայքում:
Загружается новость ...
"Право"
Նրանցից մեկի համաձայն՝ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ:
Ստորագրվել է նաև հրամանագիր Տաթև Անտոնյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից ազատելու մասին: -0-