Փաշինյանն ու Ալիևը քննարկել են «խաղաղության ուղղությամբ առաջընթացին վերաբերող հարցեր»
10.10.2025,
16:33
ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց են ունեցել, նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկել են «խաղաղության ուղղությամբ առաջընթացին վերաբերող հարցեր»։
«ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց են ունեցել և քննարկել, թե ինչպես առաջ շարժվել խաղաղության և անվտանգության ճանապարհով», - Դուշանբեում լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

