Փաշինյանն ուրախ է, որ սփրթնելուց հետո որոշ ընդդիմադիր գործիչներ «վերագտել կամ գտել են իրենց վստահությունը»

12.02.2020, 19:18
Փաշինյանն ուրախ է, որ սփրթնելուց հետո որոշ ընդդիմադիր գործիչներ «վերագտել կամ գտել են իրենց վստահությունը»
Փաշինյանն ուրախ է, որ սփրթնելուց հետո որոշ ընդդիմադիր գործիչներ «վերագտել կամ գտել են իրենց վստահությունը»

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիշեցրել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հարցի քննարկման ժամանակ վարչապետի արած մի արտահայտության մասին, մասնավորապես, որ նրանք, ովքեր «խոչընդոտ» կլինեն ժողովրդի ազատ կամաարտահայտմանը, «կարժանանան ուժեղ հակահարվածի»: 

 «Շատերը «գող սիրտը դող» շտապեցին հայտարարել՝ մեզ սպասում են դաժան օրեր: Ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք, արդյո՞ք պատրաստվում եք վառել նրանց մեքենաները, որովհետև նման հարցադրում այստեղ է եղել»,- հարցրել է պատգամավորը:

 «Եթե մեքենա վառող լինեինք՝ մեզ հետ չէին խոսի այս տոնով, որովհետև եղել են ժամանակներ և եղել են մեքենա վառողներ, պադեզդներում ծեծողներ են, ընդհուպ կրակող, սպանողներ են եղել: Այդ նույն մարդիկ երբեք էդ մարդկանց հետ այդ տոնով չեն խոսել, որովհետև իմացել են, որ դրան իսկապես կարող է հաջորդել մեքենա վառելը, շքամուտքում ծեծելը, որոշ դեպքերում ավելի համոզիչ մեթոդներ»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծել է, որ ուրախ է, որ այսօրվա կառավարության պայմաններում այդպիսի տոնայնությամբ խոսակցություններ են կառավարության ու վարչապետի հասցեին հնչեցվում:

 «Որովհետև այն ժամանակ, երբ ես էդ թեմայով խոսում էի, նաև այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ ուղղակի սփրթնում էին ԱԺ դահլիճում, ես հիմա ուրախ եմ, որ նրանք վերագտել կամ գտել են իրենց վստահությունը»,- նշեց նա:

 «Ասելով՝ ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ, ինձ թվացել է, որ մենք՝ բոլոր ժամանակների ընդդիմադիրներս, էդպես ենք վերաբերվել նրանց, ովքեր խոչընդոտել են ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը»,- պարզաբանել է նա՝ նշելով, որ նկատի չի ունեցել նրանց, ովքեր «Ոչ», «Այո» են քվեարկում կամ չեն քվեարկում, այլ որ իրենց երազանքի ժողովրդի ազատ կամքի արտահայտումն է եղել:

 Խոսքը շարունակելով վարչապետը խոսել է, իր գնահատմամբ, մի կարևոր նրբության մասին:

 «Մի հատ կարևոր նրբություն կա, ասել եմ՝ իրավական խոչընդոտ: Ակնարկել եմ, եթե այս որոշումը ՍԴ-ում վիճարկվի, մենք դա կգնահատենք այդպես: Մենք ասում ենք՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք և ապահովենք ժողովրդի ազատ կամաարտահայտությունը, եթե ուժ կա, որ չի ուզում ժողովրդին հարցնի, այլ ուզում է ՍԴ-ից հարցնել, այս իրավիճակում բխում է որոշակի հետևություն»,- նշել է վարչապետը և ընդգծել, երբ ինքն ասում է ժողովրդի կամքի ազատ արտահայտում պետք է երաշխավորել, ասում է՝ այդ նույն փաստարկները գնան ժողովրդին ասեն: 

 «Թող ժողովուրդը ձեր փաստարկներին հավատա և ըստ ձեր փաստարկների քվեարկի, մենք էլ մեր փաստարկները կբերենք»,- ասաց նա: