Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

21.10.2025, 20:01
Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:

Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։