Փաշինյանին վստահում է հարցվածների 12%-ը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 4%-ը. հարցման տվյալներ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում հարցվածների 61%-ը չի վստահում որևէ քաղաքական գործչի։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման տվյալները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում է հարցվածների 12%-ը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 4%-ը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ 2%-ը, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ստացել են 1-ական տոկոս։
10%-ը նշել է, որ վստահում են այլ քաղաքական գործիչներին, 10%-ը դժվարացել է պատասխանել։
Հետազոտությունն անցկացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ (Center for Insights in Survey) և իրականացվել է BREVIS-ի կողմից։
Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-ից 26-ը հեռախոսային հարցման միջոցով։
Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1505 քաղաքացի։

