Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փակել են Տիգրան Մեծի պողոտան. ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին (ՎԻԴԵՈ)
12:35
10 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փակել են Տիգրան Մեծի պողոտան, ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին:
Загружается новость ... "Лево"
Հինգշաբթի օրն ավելի վաղ, ցուցարարները փորձում էին մտնել կառավարության շենք՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար, սակայն նրանց դա չի հաջողվում:
Դեկտեմբերի 8–ին ժամը 12։00–ին լրացել է վարչապետին ընդդիմության կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը, ինչից հետո 17 ընդդիմադիր ուժերը հայտարարեցին անհնազանդության ակցիաներ կազմակերպելու մասին։ Ցուցարարները ժամանակավորապես փակում են մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկությունը։
Երևանում 17 ընդդիմադիր կուսակցությունները կազմակերպում են բողոքի ակցիաներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Քաղաքական գործիչներին և շարքային քաղաքացիներին վրդովվեցրել է նոյեմբերի 9–ին Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։–0–
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ