Փաշինյանը մեկնել է Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապի հետ

18.10.2025, 22:32
Վատիկանում տեղի կունենա Փաշինյանի և Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը, ՀՀ վարչապետը կմասնակցի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը
Փաշինյանը մեկնել է Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ: 

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը: 

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: