Փաշինյանը մասնակցում է զինվորների հոգիների խաղաղության համար տեղի ունեցող պատարագին

09.11.2025, 12:18
Նոյեմբերի 9-ին լրանում է  Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի հինգերորդ տարին
Փաշինյանը մասնակցում է զինվորների հոգիների խաղաղության համար տեղի ունեցող պատարագին

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ️Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար պատարագ՝ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ։ Այս մասին ի իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նոյեմբերի 9-ին լրանում է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի հինգերորդ տարին։

Վերջին երկու կիրակի օրերին Փաշինյանը մասնակցել է Հովհաննավանքի պատարագներին, որտեղ պատարագը մատուցել է կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը։

Եկեղեցու հոգևոր հովիվ Թադե Թահմազյանի գործն արդեն իսկ Մայր Աթոռի կարգապահական հարցերով հանձնախմբի օրակարգում է։ Նրան նույնպես նախատեսվում է կարգալույծ անել, ինչպես նաև երկու այլ քահանաների՝ Ասատրյանին և Հունանյանին։