420.2
4.23
390.99
+22
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. մենք ամեն դեպքում կհաղթենք

18:19
03 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտի» հետ խոսել է հետագա գործողությունների մասին։

ՀՀ ԱԺ–ն մայիսի 1–ի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ մայիսի 8–ին նախատեսված վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն իր հերթին հայտարարեց, որ ընտրություններին կաջակցի ժողովրդի թեկնածուին։

Հնարավո՞ր է, արդյոք, համագործակցություն ՀՀԿ–ի հետ

Մենք կաշխատենք առանձին անձանց հետ։ Իսկ նրանց հետ խոսել կկարողանանք միայն իշխանության խաղաղ փոխանցումը ճանաչելու մասին։

Կա, արդյո՞ք, գործողությունների պլան

Հեղափոխությունը շարունակվում է։ Հիմա մեզ ամեն ինչ «ձեռք է տալիս»։ Չկա դեպքերի զարգացման այնպիսի իրական սցենար, որը մեզ չէր գոհացնի: Մենք այնպիսի վիճակում ենք, որ կհաղթենք ամեն դեպքում: Այդ թվում ներկա կանոններով ընտրություններին` ձայների առավելությամբ:

Փառքի լուծը

Փաշինյանը չի վախենում նրանից, որ բոլորն իրեն սիրում են: Նա վստահ է, որ Հայաստանում չեն գործում այն սցենարները, երբ հերոսը դառնում է հակահերոս:

Պատասխանատվության բեռը

Մենք պատասխանատու մարդիկ ենք, եթե ինչ-որ բան սկսում ենք, ապա պետք է վստահ լինենք, որ կարող ենք մինչև վերջ գնալ:

Загружается новость ... "Право"

Վերաբերմունքը ԵՏՄ-ի նկատմամբ

Ես այն ազգի ներկայացուցիչն եմ, որն այսօր կանգնած է Հանրապետության հրապարակում, այսինքն ամբողջ հայ ժողովուրդի: Այս շարժումը չի ունեցել ոչ մի արտաքին քաղաքական պահանջներ: Այստեղ ընդհանրապես չկա ոչ մի արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական համատեքստ, չկա ոչ մի աշխարհաքաղաքական դավադրություն, հասկանու՞մ եք։ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններին ոչինչ չի սպառնում, ոչինչ: Սակայն դա չի նշանակում, որ չկան հարցեր, որոնք պետք չէ քննարկել:

Քննարկման ենթակա հարցեր

Անհրաժեշտ է բարելավել իրականությունը: Օրինակ, հարց կա ռուսական շուկայի մատչելիության հարցը հայկական ապրանքների համար, կա հայկական վարորդական իրավունքների հարցը, կա Ռուսաստանում աշխատանքի իրավունքի հարցը և այլն:

Կենսական հարցեր կան, որոնց մասին պետք է խոսել ու լուծել: Անլուծելի խնդիրներ չկան: Մենք հարցեր չենք բարձրացնում, մենք ասում ենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, դաշնակիցներ, և այդպիսին էլ կմնան: Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության կազմում: Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ի կազմում: Ռուսական ռազմակայանը կմնա Հայաստանում: Ռուս սահմանապահները կշարունակեն պաշտպանել հայ-ռուսական սահմանը: Այդ ամենը երաշխավորված է, այդ մասին այլևս պետք չէ խոսալ: Սակայն մենք չենք ասում, որ Եվրասիական տնտեսության միությունում ամեն ինչ իդեալական է, չկա ոչ մի խնդիր:

Հանրապետականները մեջբերում էին իմ խոսքերը. այո, ես ասել եմ, որ անհրաժեշտ է ճշտել փոխադարձ պարտավորությունները ՀԱՊԿ-ի կազմում, ու դա այնպիսի խնդիր է, որը չի կարելի քննարկե՞լ։ Մենք կքննարկենք, վստահ եմ, որ մենք նույնպես գիտեինք, թե ինչ պարտականություններ ունենք անվտանգության ոլորտում Ռուսաստանի առաջ: Ուզում ենք ճշտել` ինչպիսի կոնկրետ պարտականություններ մենք, Ռուսաստանը, Ղազախստանը ու Բելոռուսն ունենք միմյանց առաջ, քանի որ մեզ շատ է անհանգստացնում, երբ տեսնում ենք Բելառուսի ու Ադրբեջանի մերձեցումը:

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները

Իհարկե, մտահոգում են, իհարկե, մենք պետք է խոսենք դրա մասին: Ինչու, Ռուսաստանին ամեն ինչ գոհացնու՞մ է Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության մեջ? Կարծում եմ, որ նրանք նույնպես ասելու բան ունեն: Կլինի նորմալ, բարեկամական, դաշնակցային երկխոսություն, ու դա լավ է:

Ռուսաստանի արձագանքը Հայաստանյան դեպքերին

Նորմալ, շատ լավ: Մենք հավաստում ու այնպիսի տպավորություն ունենք, որ նրանք հարգում են շարժումն ու հայ ժողովուրդի կարծիքը, որ նրանք չեն միջամտի մեր ներքին գործերին, ինչպես նաև Հայաստանը չի միջամտի Ռուսաստանի ներքին գործերին: Որովհետև, դուք գիտե՞ք, թե ինչ են ուզում հանրապետականներն անել։ Նրանք ուզում ենք համոզել մեզ միջամտել Ռուսաստանի գործերին ու ուզում են համոզել Ռուսաստանին միջամտել Հայաստանի ներքին գործերին: Ասում եմ հստակ. մենք չենք խառնվելու ոչ հիմա, ոչ էլ հետո` դե յուրե հաղթանակից հետո: Եվ Ռուսաստանը նույնպես չի միջամտի մեր գործերին: Մենք կքննարկենք միայն արտաքին քաղաքականության հարցերը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
11:52
03 Ապրիլի 2024
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (ՎիԴԵՈ)
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել․ ՎիԴԵՈ
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել