Փաշինյան. ես ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի և իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը (ՎԻԴԵՈ)
13:27
26 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության՝ հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ հայտնել է կատարված իրողությունների համար իր պատասխանատվության մասին՝ Արցախում ռազմական գործողությունների և հրադադարի կնքման շուրջ հայտարարության հետ կապված:
«Ես ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի եւ իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը: Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, դա ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօրվա հրամայականը հետևյալն է՝ պետք է ապրենք ծանր ժամանակներն ու հաղթահարենք այդ ծանրությունը
«Ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը` ոչ միայն վերջերս տեղի ունեցածի, այլ նաև իրադարձությունների հետագա զարգացման համար: Ներքին և արտաքին կայունության ապահովումը և նոյեմբերի 18-ին մ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացումը բացառիկ անհրաժեշտություն և գերակայություն է, և բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն այդ խնդրի լուծման վրա»,- նշել է վարչապետը նիստի ժամանակ:
Նրա խոսքով, նույնիսկ այս պայմաններում Հայաստանում անհրաժեշտ է ապահովել իրականացվող ծրագրերի շարունակականությունը, ավելին` դրանց օրակարգը պետք է ընդլայնվի` հաշվի առնելով նոր մարտահրավերները
Նա նշել է, որ դրան զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն կատարվածի մանրամասները պարզաբանելու եւ վերլուծելու ուղղությամբ:
«Հայ հասարակությունը պետք է հարցերի պատասխաններ ստանա, թե ինչու և ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ: Քաղաքացիները պետք է կարողանան որոշում կայացնել: Շատ կարևոր է, որպեսզի ժողովուրդն իրեն իր երկրի տերը զգա և դրա վրա կառուցի իր ապագան և իր համար հասկանա, թե ում հետ է կառուցելու այն և ով ինչ դեր է խաղալու»,- նշել է Փաշնյանը
Փաշինյանը նշել է, որ հայ ժողովրդի ստեղծագործական ներուժն անսահման է:
«Չի կարելի թույլ տալ, որպեսզի ապագայի նկատմամբ հավատը սպառվի: Բոլոր աշխատանքները պետք է ուղղվեն դրա ամրապնդմանը»,- հայտնել է վարչապետը:-0-