530.17
7.45
476.34
+17
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. աշխատավարձերը և կենսաթոշակները կբարձրանան

14:44
24 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եկամտահարկի նվազման դեպքում 2019 թվականին մոտ 350 հազար մարդկանց աշխատավարձերը կբարձրանան, շաբաթ օրվա երթի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հուլիսի 1-ից մենք արդեն բարձրացրել ենք մոտ 206 հազար մարդու աշխատավարձերը: Պետական հաստատություններում աշխատավարձերը բարձրանում են աշխատանքի արդյունավետության բարելավման հաշվին»,- ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ երկու օր առաջ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը զեկուցել է իրեն անտառապահների և հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերը 40 տոկոսով աշխատանքների արդյունավետության աճի հաշվին բարձրացնելու մասին:

Նրա խոսքով, պետհաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացումն ահռելի ֆինանսական միջոցներ է խնայում, որոնք կուղղվեն նրանց աշխատողների աշխատավարձի բարձրացմանը:

Իսկ խոսելով պետհատվածի օպտիմալացման դեպքում նոր գործազուրկների ի հայտ գալու հավանականության մասին` Փաշինյանը հիշեցրեց մասնավոր հատվածի մեծ հնարավորությունների մասին:

«Ինչպե՞ս կարելի է ապրել 80 հազար դրամով: Մասնավոր հատվածում մեծ հնարավորություններ կան: Վերջին ամսվա ընթացքում գրանցվել է 37 հազար նոր աշխատատեղեր»,- ասաց Փաշինյանը:

Загружается новость ... "Право"

Նա նշեց, որ խոսքը ոչ միայն աշխատավարձերի, այլ նաև կենսաթոշակների մասին է:
«Կբարձրանան մոտ 85 հազար մարդկանց կենսաթոշակները: Եվ համապատասխան օրենքի ընդունման դեպքում 2019 թվականին չենք ունենա աղքատության շեմից ցածր կենսաթոշակառու կամ նպաստառու»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ պետությունը երկար ժամանակ վճարում էր կենսաթոշակնար և նպաստներ, իմանալով, որ այդ վճարումները չեն ծածկում նույնիսկ նվազագույն պարենային զամբյուղը:

«Իսկ մենք բարձրացնում ենք 85 հազար թոշակառուների կենսաթոշակները 10 հազար դրամով: Եվ այդ գործընթացը շարունակական կլինի»,- նշեց նա: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
21 Հոկտեմբերի 2019
Հայաստանի միջպետական ճանապարհներից մեկում լուսանկարահանող արագաչափ կգործարկվի
Հայաստանի միջպետական ճանապարհներից մեկում լուսանկարահանող արագաչափ կգործարկվի:
12:38
21 Հոկտեմբերի 2019
Եղանակը ցրտու՞մ է, թե՞ ոչ. մեկնաբանում է Սուրենյանը
Եղանակը ցրտու՞մ է, թե՞ ոչ. մեկնաբանում է Սուրենյանը:
12:28
21 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը նշել է, թե ինչպիսին պետք է լինի «երազանքի կրթությունը» Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, թե ինչպիսին պետք է լինի «երազանքի կրթությունը» Հայաստանում:
11:49
21 Հոկտեմբերի 2019
Ջերմուկից երևաց առաջին ձյունոտ սարը (ՖՈՏՈ)
Վայոց Ձորի լեռներում տեղացել է առաջին ձյունը։
10:29
21 Հոկտեմբերի 2019
Տրանսպորտի նոր համակարգի ներդրումն` առաջնահերթ խնդիր. Հայկ Մարությանը մասնակցում է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին (ՖՈՏՈ)
Տրանսպորտի նոր համակարգի ներդրումն` առաջնահերթ խնդիր. Հայկ Մարությանը Բրյուսելում մասնակցում է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։

14:59
20 Հոկտեմբերի 2019
Ուշադրություն` ստուգումներ. կերակրի աղի շուկայում մի շարք խախտումներ են հայտնաբերվել
Ուշադրություն` ստուգումներ. կերակրի աղի շուկայում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:
22:47
19 Հոկտեմբերի 2019
Aurora Prize-2019-ի հաղթող է ճանաչվել Միրզա Դինային
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային:
21:15
19 Հոկտեմբերի 2019
«Երևանի այցեքարտը». Մայրաքաղաքի բնակիչները նշել են քաղաքի` իրենց ամենասիրելի խորհրդանիշները (ՖՈՏՈ)
Breavis կենտրոնը կազմել է Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշների վարկանիշը երևանցիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:
15:27
19 Հոկտեմբերի 2019
Հերթական նորարարությունն առողջապահությունում. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է հերթական նորարարության մասին առողջապահության ոլորտում։
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։