641.11
7.02
522.59
-7
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. «ԱԺ արտահերթ նիստի անցկացման հարցը հուզական իրավիճակում քննարկել՝ չեմ կարծում, թե հնարավոր է»

01:40
14 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այտնել է, որ ԱԺ արտահերթի նիստի անցկացումը չարժե քննարկել հուզական վիճակում:

«Սառը քննարկելու համար նախ պետք է սառել և որից հետո քննարկել: Ոչ թե այդ մթնոլորտում, այլ այդ հուզական իրավիճակում՝ չեմ կարծում, թե հնարավոր է»,- հայտնել է Փաշինյանը:

Նոյեմբերի 11–ին Ազատության հրապարակում մեկնարկել է 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը, որը շարունակվել է կառավարության և Ազգային ժողովի շենքերի մոտ։ Հանրահավաքի նպատակն է հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի` ի նշան Արցախի հարցով հայտարարության ստորագրման դեմ բողոքի, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հորդորել էր զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Բերման է ենթարկվել մոտ 130 մարդ։ ՀՔԾ–ն հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ «Զանգվածային անկարգություններ» հոդվածով։–0–

Արդեն չորրրորդ օրն է` կազմակերպվում են բողոքի զանգվածային ակցիաներ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության կապակցությամբ: Քաղաքական գործիչները, պատգամավորները, հասարակական գործիչներն ու շարքային քաղաքացիները, որոնք վրդովված են այդ հայտարարության ստորագրմամբ, որը շատ անսպասելի էր հասարակության համար և ընկալվեց որպես Հայաստանի ամբողջական կապիտուլյացիա, պահանջում են վարչապետի հրաժարականը և Արցախի հարցով հայտարարության ստորագրության չեղարկում։ Խորհրդարանական ընդդիմությունը մի քանի անգամ փորձեց գումարել ԱԺ արտահերթ նիստ, որպեսզի չեղարկի երկրում գործող ռազմական դրությունն ու Արցախի հարցով փաստաթուղթը, սակայն «Իմ քայլը» իշխանական խմբակցության բացակայության պարագայում հնարավոր չէ ապահովել քվորում։ Օրերս «Իմ քայլը» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։-0- 
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:15
05 Հունվարի 2021
ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով
17:11
05 Հունվարի 2021
Հանձնելու հերթը ՀՀ մյու՞ս մարզերին է հասել, ինչու՞ է ԱԱԾ տնօրենը գաղտնի մեկնելու Բաքու. ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հանձնելու հերթը ՀՀ մյու՞ս մարզերին է հասել, ինչու՞ է ԱԱԾ տնօրենը գաղտնի մեկնելու Բաքու. ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:20
05 Հունվարի 2021
«11+1 տուն». Շուռնուխի 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, ի՞նչ կլինի դպրոցի և արոտավայրերի հետ, մեկնաբանում է Սյունիքի փոխմարզպետը
«11+1 տուն». Շուռնուխի 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, ի՞նչ կլինի դպրոցի և արոտավայրերի հետ, մեկնաբանում է Սյունիքի փոխմարզպետը
21:22
04 Հունվարի 2021
Լուրեր են տարածվել Դավիթ Բեկ համայնքից հայ զինվորի առևանգման մասին. ՊՆ–ն մեկնաբանում է
ՊՆ–ն մեկնաբանել է Դավիթ Բեկ համայնքից հայ զինվորի առևանգման մասին լուրերը
16:22
04 Հունվարի 2021
Ի՞նչ է քննարկվելու Փաշինյան-Ալիև հանդիպմանը և Արարատի մարզին սպառնացող կորուստները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է քննարկվելու Փաշինյան-Ալիև հանդիպմանը և Արարատի մարզին սպառնացող կորուստները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
00:44
04 Հունվարի 2021
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, մասնակցել է նաև Արցախի նախագահը
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, մասնակցել է նաև Արցախի նախագահը
16:43
03 Հունվարի 2021
Փաշինյանը Երևանում ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Փաշինյանն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
12:35
03 Հունվարի 2021
Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը
Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը
22:07
02 Հունվարի 2021
Փոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները
Փոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները
16:11
02 Հունվարի 2021
«Ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք». Շուռնուխ գյուղն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ (ՎԻԴԵՈ)
«Ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք». Շուռնուխ գյուղն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ. ՎԻԴԵՈ
11:35
02 Հունվարի 2021
Երեկ կատարվել է կորոնավիրուսի 540 թեստ, հաստատվել է 60 նոր դեպք, առողջացել է 285 մարդ. ԱՆ
Երեկ կատարվել է կորոնավիրուսի 540 թեստ, հաստատվել է 60 նոր դեպք, առողջացել է 285 մարդ
18:19
01 Հունվարի 2021
Տարեմուտը` հերոսների հետ. Ամանորի գիշերը օդապարուկներով լուսավորվեց Եռաբլուրի երկինքը (ՎԻԴԵՈ)
Տարեմուտը` հերոսների հետ. Ամանորի գիշերը օդապարուկներով լուսավորվեց Եռաբլուրի երկինքը. ՎԻԴԵՈ