Փաշինյան. 2020թ.–ին երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելուն կհատկացվի 3 մլրդ դրամ
16.09.2019,
18:29
Երկրաշարժից տուժած 457 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով 2020 թվականին կհատկացվի 3 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցկացված մամուլի ասուլիսում հայտնեց, որ երկրաշարժից տուժած 457 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով 2020 թվականին կհատկացվի 3 մլրդ դրամ։
«Վերջին տարիների միջին վիճակագրության համաձայն, այդ գումարն ավելացվել է վեց անգամ։
Այսինքն, 2020 թվականին այդ նպատակներով 6 անգամ ավելի մեծ գումար կհատկացնենք, քան վերջին տարիներին միջինը հատկացվել է»,– ասաց նա։
Վարչապետը նաև հայտնեց, որ պետության պարտավորություններն այդ 457 ընտանիքների նկատմամբ դե յուրե ամրագրված են։
«Եթե պարզվի, որ 3 մլրդը բավարար չէ, մենք հավելյալ միջոցներ կհատկացնենք, որովհետև Հայաստանի պետբյուջեում միջոցների խնդիր չկա»,– ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով, Սպիտակի երկրաշարժի հետևանքով Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի առանց ապրուստի մնացած 61 ընտանիքի բնակարանային հարցերի լուծման համար 2019 թվականին պետբյուջեից հատկացվել է 560 մլն դրամ։ -0-