Պարզվել է ժամկետային զինծառայողի սպանության շարժառիթը

18.12.2017, 21:03
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի:
Պարզվել է ժամկետային զինծառայողի սպանության շարժառիթը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Загружается новость ... "Право"

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հանցագործության շարժառիթը։ Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական ծառայության մամուլի ծառայությունը, այդ անձը նույն զորամասի ժամկետային զինծառայող է։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։ -0-