Պարզ, քամոտ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

13.11.2015, 11:13
Պարզ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հինգ օրերին, բայց երեկոյան և գիշերային ժամերին քամին կուժեղանա մինչև 15-20 մետր/վայրկյան:
Պարզ, քամոտ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պարզ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հինգ օրերին, բայց երեկոյան և գիշերային ժամերին քամին կուժեղանա մինչև 15-20 մետր/վայրկյան, հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով հիդրոմետծառայության կանխատեսմանը։

Նոյեմբերի 14–ի լույս գիշերը Երևանում և Հայաստանի հիմնական մասւոմ տեղումներ են սպասվում։ Մայրաքաղաքում առաջիկա հինգ օրերին առավելագույն ջերմաստիճանը կկազմի 14 աստիճան տաքություն, նվազագույնը` մեկ աստիճան ցուրտ։

Հայաստանի առանձին շրջաններում ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև մինուս տասը, ցերեկն օդը կտաքանա մինչև 6-16 աստիճան տաքություն։

Հայհիդրոմետկենտրոնի մետեոկանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ նախօրեի ուժեղ քամիների պատճառն արկտիկական և արևադարձային օդային հոսանքների բախումն էր Հայաստանի տարածքում։

«Քամու ուժգնացում է սպասվում այսօր երեկոյան և գիշերը, այնուհետև քամին կհանդարտվի»,– նշեց Սուրենյանը։ -0-