Պարգևավճարներ կստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, բացի քաղաքապետից

23.04.2019, 19:53
Հայկ Մարությանը նշել է, որ պարգևավճարներ կստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, բացի քաղաքապետից։
Պարգևավճարներ կստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, բացի քաղաքապետից

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ, հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեքշաբթի Ավագանու նիստի ժամանակ։

«Մենք արդեն տեղեկացրել ենք աշխատողներին, և ես այդ մասին ուզում եմ տեղեկացնել նաև Ավագանու խորհրդի անդամներին, որ ողջ աշխատակազմին կտրվեն եռամսյակային պարգևավճարներ։ Անձնակազմն աշխատել է օր ու գիշեր` կատարելով 3–4 անգամ ավելի շատ աշխատանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իրենց նվիրյալ աշխատանքի համար նրանք պետք է պարգևատրվեն», – ասաց Մարությանը` նշելով, որ անձամբ ինքը պարգևավճար չի ստանա։

Միաժամանակ Մարությանը նշեց, որ նախատեսվում է քննարկել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորությունը։–0–