ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ozon մարքեթփլեյսը 2023թ.–ի աշնանը դուրս կգա Հայաստանի շուկա։ Այս մասին հայտնել է մարքեթփլեյսի բիզնես ուղղվածության ղեկավար Սերգեյ Գոնչարովը Come On Forum ընկերության կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է
«ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով ՏԱՍՍ–ին։
«Այս ամիս դուրս կգանք Ղրղըզստանի շուկա, աշնանը` Հայաստանի շուկա», – նշել է Գոնչարովը։
Նա հիշեցրել է, որ Ozon–ն արդեն աշխատում է Բելառուսում և Ղազախստանում։–0–