574.98
6.46
485.26
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ո՞վ է ՀՀ նախագահի կողմից առաջադրված՝ ՍԴ դատավորի թեկնածուն

14:15
04 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։

Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:

Загружается новость ... "Лево"
ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։

Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ Հանրապետության նախագահին էր ներկայացվել հետևյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: Ցուցակում թեկնածուների ներառման հերթականությունը պայմանավորված էր խմբի անդամների կողմից նրանց տրված համապատասխան դրական կարծիքների քանակով:

Հանրապետության նախագահը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:

Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց 2018թ. հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2018թ. հոկտեմբերի 23-ին:

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. ապրիլի 16-ին:

Արթուր Վաղարշյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. մայիսի 29-ին:

Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց 2019թ. մայիսի 30-ին: Ազգային ժողովը նրան ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր 2019թ. հունիսի 18-ին:

Գոռ Հովհաննիսյանը 2020թ. հուլիսի 27-ին հրաժարվեց կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց:

Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ:

Հանրապետության նախագահը ստորագրել է Արթուր Վաղարշյանի առաջադրման գրությունը:

Այսպիսով, Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրումները կատարել է խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուներից՝ ցուցակում նրանց հերթականության կարգով:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հստակորեն հայտնեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ՝ Նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն:

«Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից: Լիարժեք և արդյունավետ կգործի ժողովրդավարական կառավարման համար կարևորագույն զսպումների ու հակակշիռների սահմանադրական սկզբունքը և կապահովվի անաչառ սահմանադրական արդարադատություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:31
20 Սեպտեմբերի 2020
Ռուսաստանը թույլատրել է ԵՏՄ բոլոր երկրների քաղաքացիների մուտքը, բացի ՀՀ քաղաքացիներից
Ռուսաստանը թույլատրել է ԵՏՄ բոլոր երկրների քաղաքացիների մուտքը, բացի ՀՀ քաղաքացիներից
15:15
20 Սեպտեմբերի 2020
Մահացել է հայտնի բժիշկ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը
Մահացել է հայտնի բժիշկ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը
12:10
20 Սեպտեմբերի 2020
Ոչ մի լումա քաղաքացուց. ԱՆ-ն հայտնել է, որ COVID-19-ի հիվանդության բուժումը գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո
Ոչ մի լումա քաղաքացուց. ԱՆ-ն հայտնել է, որ COVID-19-ի հիվանդության բուժումը գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո
11:08
20 Սեպտեմբերի 2020
3944 թեստավորումից՝ COVID-19-ի 277 նոր դեպք, առողջացել է 57 մարդ, մահացել՝ 2-ը. ԱՆ-ն մանրամասնում է
3944 թեստավորումից՝ COVID-19-ի 277 նոր դեպք, առողջացել է 57 մարդ, մահացել՝ 2-ը. ԱՆ-ն մանրամասնում է
10:52
20 Սեպտեմբերի 2020
277 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47431–ի
277 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47431–ի
20:08
19 Սեպտեմբերի 2020
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
16:08
19 Սեպտեմբերի 2020
Հավ գողացողներին ու կյանքում փամփուշտ չտեսածներին հերոսի կոչումներ էին տվել. «Արաբո» ջոկատի հիմնադիր–հրամանատար (ՎԻԴԵՈ)
«Հավ գողացողներին ու կյանքում փամփուշտ չտեսածներին հերոսի կոչումներ էին տվել», – ասում է «Արաբո» ջոկատի հիմնադիր–հրամանատար Մանվել Եղիազարյանը. ՎԻԴԵՈ
15:35
19 Սեպտեմբերի 2020
Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը` գործողության մեջ (ՎԻԴԵՈ)
Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը` գործողության մեջ. ՎԻԴԵՈ
12:55
19 Սեպտեմբերի 2020
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է. ԱՆ
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
12:44
19 Սեպտեմբերի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 182 քաղաքացի, 2 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 46 տարեկան էր. ԱՆ
COVID-19–ից առողջացել է ևս 182 քաղաքացի, 2 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 46 տարեկան էր
10:55
19 Սեպտեմբերի 2020
244 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47154–ի
244 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47154–ի
09:00
19 Սեպտեմբերի 2020
Ծննդկանի ողբերգական մահը, Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակը, COVID-19–ի դեպքերի աճ. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Ծննդկանի ողբերգական մահը, Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակը, COVID-19–ի դեպքերի աճ. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը