Օսիպյանն ընդգծել է կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը ոստիկանության համակարգում (ՎԻԴԵՈ)
05.06.2018,
11:47
Նախօրեին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը խորհրդակցություն են անցկացրել օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը խորհրդակցություն են անցկացրել օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ:
Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ոստիկանության պետն առաջնահերթ ընդգծել է կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը, ուժային կառույցների և այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության ապահովումը:
Խիստ հրահանգ է տրվել բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երևույթն ու ոստիկանության բաժիններում բռնության որևէ դրսևորում:
Վալերի Օսիպյանը կարևորել է նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկող միջոցառումները:
Նշվել է, որ ոստիկանությունն առավել ինտենսիվ պետք է աշխատի ծանր, առանձնապես ծանր, հասարակական հնչողություն ունեցող դեպքերը սեղմ ժամկետներում բացահայտելու ուղղությամբ, բացի այդ, մատնանշվել են կոնկրետ հանցատեսակներ՝ բնակարանային գողություններ, գրպանահատություն, ապօրինի թմրամիջոցների իրացում, օգտագործում և այլն։
«Ոստիկանապետն առաջնային խնդիրներից համարելով անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ հանձնարարական տվեց շարունակել միջոցառումները անչափահասների շրջանում՝ նրանց հակահասարակական արարքներից զերծ պահելու համար»,– նշվում է հաղորդման մեջ։
Օպերլիազորներին ցուցումներ են տրվել առավել սերտ համագործակցել համայնքային ոստիկանության հետ, կարևորվել է նաև բացատրական աշխատանքը ոչ միայն բնակիչների այլև նախկինում դատապարտված անձանց շրջանում:
Վալերի Օսիպյանը օպերլիազորների ուշադրությունը հրավիրեց այս տարվա աշնանը հանրապետությունում կայանալիք «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի» և Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացմանը և այդ ուղղությամբ նրանց ծառայությանը:
Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սպասարկման տարածքներում հայտնաբերել առանց լիցենզիայի կամ օրինական այլ փաստաթղթի գործունեություն ծավալողներին:
Խորհրդակցության ավարտին ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահատման, մասնագիտական հմտությունների և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով ու կրծքանշաններով: -0-

Загружается новость ... "Лево"