428.41
4.27
396.05
+10
Եղանակը Երևանում
Հայ

ՕՐՕ դաշինքը ոչ լեգիտիմ է համարում ՀՀ նորընտիր խորհրդարանը

16:57
05 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ձևավորվել է ոչ լեգիտիմ խորհրդարան և ոչ լեգիտիմ իշխանություն, հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ընդդիմադիր դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ նոր խորհրդարանի միջոցով իշխանությունները չեն կարողանա պաշտպանել պետության շահերը, առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կամ որևէ բարեփոխումներ իրականացնել տնտեսության ոլորտում։

«Մեզ մոտ ձևավորվել է իրավիճակ, երբ հիմնական քաղաքական գործընթացները մնացել են խորհրդարանից դուրս, քանի որ խորհրդարանական ընտրությունները ոչ թե քաղաքական գործընթաց էին, այլ ձայների աճուրդ, ինչպես նաև սև PR-ի արդյունք, մասնավորապես, մեր դաշինքի նկատմամբ», - ընդգծեց Մարտիրոսյանը:

Նրա գնահատականով, հայկական պետությունը մտել է հետընթացի վերջին փուլ: «Դրանից հետո մեզ սպասում է կամ պետության ռեալ փլուզում կամ ժողովուրդը, ի վերջո, ուշքի կգա` գիտակցելով, թե ինչ է տեղի ունեցել», - հայտարարեց նա:

Մարտիրոսյանի կարծիքով, Հայաստանը դեռ երկար է կանգնելու հասարակության շահերի պաշտպանման խնդրի առջև: Նա ավելացրեց նաև, որ ամեն դեպքում «ՕՐՕ» դաշինքը մտադիր է շարունակել իր գործունեությունը: «Մեր դաշինքը և մեզ հետ համագործակցող ուժերը միանշանակ առաջամարտիկ են հասարակության հետաքրքրությունների պաշտպանման հարցում», - ավելացրեց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի կայանալիք ընտրություններին` նա հայտնեց, որ ընտրություններին դաշինքի մասնակցությունը քննարկման փուլում է: «Իմ անձնական կարծիքով, այս պահին այդ ընտրություններին մասնակցել չարժե», - ավելացրեց Մարտիրոսյանը:

Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։

Բոլոր 2009 ընտրատարածքների տվյալների մշակումից հետո, ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, ՀՀ ԱԺ է անցնում չորս քաղաքականո ուժ` իշխող ՀՀԿ–ն (ձայների 49,12 տոկոսը), «Ծառուկյան» դաշինքը (27, 32 տոկոսը), «Ելք» դաշինքը (7,77 տոկոսը), ՀՅԴ–ն (6,57 տոկոսը): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ