ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 39–ամյա «օրենքով» գող Արսեն Մկրտչյանը, ով քրեական միջավայրում ավելի հայտնի է որպես Արսեն Երևանցի, երեքշաբթի ձերբակալվել է Բալաբանովոյում։
Ինչպես հայտնում է «Փրայմ Քրայմը», քրեական հեղինակությունը ձերբակալվել է Կիևյան ավտոճանապարհի 81–րդ կիլոմետրում գտնվող «Գանզակ» սրճարանում Ռուսաստանի ՆԳՆ ՔՀԳՎ աշխատակիցների կողմից։
Նրա հետ միասին ձերբակալվել է 9 մարդ, այդ թվում, Օբնինսկը «հսկողը», ինչպես նաև «գողական»-թմրավաճառ, ով եկել էր նրա հետ հանդիպման` դեղորայքի լայն ընտրանիով: Անձնական զննության ժամանակ «օրենքով գողի» մոտ հայտնաբերվել են նաև թմրանյութեր, ենթադրաբար` մեթադոն և հերոին:
Կայքի տվյալներով, Արսեն Մկրտչյանը` հայտնի երևանյան «օրենքով գող» Կնդոյի հարազատ զարմիկը, հեղինակություն է վայելում Կալուգայի և Մոսկվայի շրջաններում: Ինչպես և իր գործընկերների մեծ մասը, եկամտի նշանակալի մասը Արսենը ստանում է փողի կանխիկացման անօրինական գործարքներից: Ընդ որում, Արսենը չի խուսափում նաև մանր ֆինանսական խարդախություններից:
Օպերաշխատակիցների խոսքով, ինչպես և հարիր է գողերի հին հայկական դպրոցի ժառանգին, Արսեն Մկրտչյանը մոլի թմրամոլ է և առանց կողմնակի օգնության գրեթե չի կարողանում տեղաշարժվել:
Նման դեպքերում Արսենի բժշկական սարքավորումների զինանոցում նախատեսված է հաշմանդամների անվասայլակ, որը վերադարձնում է նրան տեղաշարժվելու հնարավորությունը: Ոստիկանական շրջայցի ժամանակ ինքնազգացողության վատացման հետևանքով շտապօգնություն կանչ է կատարվել: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում