628.49
6.86
518.26
-13
Եղանակը Երևանում
Հայ

Օմբուդսմենը ՌԴ դեսպանին ներկայացրել է ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին փաստերը

18:17
21 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հաղորդվում է Մարդու իրավունքների պաշտպանի կայքում:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

Պաշտպանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումները, ինչպես նաև այն համակարգված հայատյացությունը, որ Ադրբեջանում ունի պետական աջակցություն:

Ինչպես նշվում է ՄԻՊ-ի կայքում, Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները: Արման Թաթոյանը դեսպան Կոպիրկինին ներկայացրել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր եղավ միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում, արձանագրել հաջողված ու բացառիկ այլ դեպքեր:

Ռուսաստանի Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ Մոսկվայում իրականացվել է ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված էր ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանն ու դրանից հետո այն դարձավ միջազգային լավագույն փորձ, որ հիմա օրինակ է բերվում միջազգային հարթակներում:

ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:31
27 Հունվարի 2021
Իսկ որտե՞ղ է ստորագրությունը. սկանդալային տեսանյութի հեղինակը պարզաբանել է Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը «գողանալու» պաշտոնական վարկածը (ՖՈՏՈ)
Իսկ որտե՞ղ է ստորագրությունը. սկանդալային տեսանյութի հեղինակը պարզաբանել է Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը «գողանալու» պաշտոնական վարկածը. ՖՈՏՈ
20:12
26 Հունվարի 2021
3–ամյա Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը (ՖՈՏՈ)
3–ամյա Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը. ՖՈՏՈ
20:00
26 Հունվարի 2021
ԱԳՆ–ից մեկնաբանել են ադրբեջանցիներից Փաշինյանի դիվանագիտական անձնագրի գնման լուրերը (ՎԻԴԵՈ)
ԱԳՆ–ից մեկնաբանել են ադրբեջանցիներից Փաշինյանի դիվանագիտական անձնագրի գնման լուրերը. ՎԻԴԵՈ
19:42
26 Հունվարի 2021
Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանել է, թե ինչպես կարելի է տարբերել ապօրինի որսված սիգը
Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանել է, թե ինչպես կարելի է տարբերել ապօրինի որսված սիգը
18:22
26 Հունվարի 2021
Հայաստան է ժամանում Իրանի ԱԳ նախարարը
Հայաստան է ժամանում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը
18:06
26 Հունվարի 2021
Քոչարյանը` ցանկալի ղեկավա՞ր,ՌԴ դեսպանի քննարկումները նախկինների հետ և Ադրբեջանի երազանքը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Քոչարյանը` ցանկալի ղեկավա՞ր,ՌԴ դեսպանի քննարկումները նախկինների հետ և Ադրբեջանի երազանքը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:31
26 Հունվարի 2021
ՀՀ նախագահի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռ Հայաստան չի վերադառնա
ՀՀ նախագահի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռ Հայաստան չի վերադառնա
11:05
26 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1938 թեստ, հաստատվել է 138 նոր դդեպք, 472 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1938 թեստ, հաստատվել է 138 նոր դդեպք, 472 մարդ առողջացել է
09:54
26 Հունվարի 2021
Մարությանը երկար դադարից հետո աշխատանքի է գնացել, լուրեր են շրջանառվում, որ նա պատրաստվում է «կապերը կտրել» իշխանությունների հետ. «Ժողովուրդ»
Մարությանը երկար դադարից հետո աշխատանքի է գնացել, լուրեր են շրջանառվում, որ նա պատրաստվում է «կապերը կտրել» իշխանությունների հետ
20:41
25 Հունվարի 2021
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
17:32
25 Հունվարի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով
17:03
25 Հունվարի 2021
ԿԲ–ն Երևանում գործարկում է դրամարկղ, որտեղ կարելի է փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները
ԿԲ–ն Երևանում գործարկում է դրամարկղ, որտեղ կարելի է փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները