583.37
6.48
494.13
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Օմբուդսմենն այցելել է երեկ՝ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում ստացած 14-ամյա քաղաքացուն․ հայտնի են մանրամասներ (ՖՈՏՈ)

09:33
15 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մոտակայքում գտնվող Սոթք համայնքի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հարձակման մանրամասները: Հարձակման ընթացքում Վարդենիսի 14-ամյա բնակիչը ծանր վիրավորվել է, նա այժմ գտնվում է մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

1. Հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի հարվածներ են հասցրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ:

Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումների արդյունքում ծանր վիրավորում է ստացել երեխա՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Ն. Ա.-ն, ով ներկայում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

ԱԹՍ-ի հարվածները եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության անմիջական ուղղությամբ ուղղությամբ, որտեղ տվյալ պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք իրականացնելու նպատակով գտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:

Այս տեղեկությունը հաստատվել է համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից, որոնք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Այնուհետև, այս տեղեկությունը որոշակի ծավալով տարածում է ստացել նաև մամուլի մի շարք հրապարակումներում:

2. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ նույն օրը արագ արձանագանքման հատուկ խումբը, այդ թվում՝ բժիշկը մեկնել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ փաստահավաք աշխատանքների նպատակով:

Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել վիրավորում ստացած երեխայի, նրա հոր և բժշկական անձնակազմի հետ: Դրանից բացի, մի շարք հարցեր են քննարկվել նաև համայնքի ղեկավարի հետ:

3. Պարզվել է, որ հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան վիրավորում ստացած 14-ամյա երեխան իր 16 տարեկան հարազատ եղբոր, ինչպես նաև հոր հետ միասին նույն օրը գնացել է իրենց ընտանիքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություն՝ սեզոնային բերքահավաք իրականացնելու: Դրանից հետո կարճ ժամանակ անց լսել են ԱԹՍ-ների ձայներ: Այդ ձայները լսելուն պես վիրավորում ստացած երեխան և իր ընտանիքի մյուս անդամները փորձել են փախչել ԱԹՍ-ի հարվածից: Դրանից գրեթե անմիջապես հետո ԱԹՍ-ը հարվածել է հենց այն նույն վայրում, որտեղ իրենք եղել են կանգնած:

Այս փաստը հատկապես հաստատում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու և կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը:

4. Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ Գեղարքունիքի մարզում ներկայում ընթանում են սեզոնային բերքահավաքի աշխատանքներ ու այդ աշխատանքները յուրաքանչյուր ընտանիքի համար ունեն կենսական կարևորություն: Շատ դեպքերում դա ընտանիքի եկամտի գլխավոր աղբյուրն է: Դրանով է նաև պայմանավորված, որ ընտանիքի անդամներով են, որպես կանոն, իրականացվում բերքահավաքի աշխատանքները:

Загружается новость ... "Лево"
Ուշադրության է արժանի նաև այն, որ ինչպես նշել է վիրավորում ստացած երեխան, ինքն ու ավագ եղբայրը, ինչպես նաև իրենց համայնքի մյուս երեխաները Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական ռամզաօդային հրթիռակոծումների պատճառով զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից, քանի որ Վարդենիս քաղաքի և հարակից համայնքների դպրոցները ԱԹՍ-ների կողմից թիրախավորվում են, ուստի ժամանակավորապես չեն գործում:

5. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ երեխայի առողջական վիճակը ներկայում գնահատվում է ծանր:

Երեխան ունի աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր: Երեխան ունեցել է արյան կորուստ:

6. Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմին` խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի տարբերակում չդնող հարձակումները, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների ու միջազգային իրավունքի հիմնարար պահանջների բացարձակ անտեսման:

Մարդու իրավունքների, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն այս դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու, ինչպես նաև հետագայում դրանք բացառելու նպատակով:

«Երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից»,- ասվում է օմբուդսմենի հայտարարության մեջ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:46
10 Նոյեմբերի 2020
Գեներալ Տեր-Թադեւոսյանը հայտնել է, որ անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ` ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար
Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոստ հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ
11:24
10 Նոյեմբերի 2020
1221 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 108687-ի. մահացել է 29 մարդ
1221 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 108687-ի. մահացել է 29 մարդ
10:45
10 Նոյեմբերի 2020
ՀՀ նախագահը մամուլից է տեղեկացել Ղարաբաղի շուրջ որոշման մասին և մտադիր է քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնել
ՀՀ նախագահը մամուլից է տեղեկացել Ղարաբաղի շուրջ որոշման մասին և մտադիր է քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնել
08:58
10 Նոյեմբերի 2020
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ հայտարարությունը. «Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը և կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները»
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ հայտարարությունը. «Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը և կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները»
08:16
10 Նոյեմբերի 2020
Փաշինյանը հայտնել է, որ ինքը Հայաստանում է և շարունակում է կատարել վարչապետի աշխատանքը
Փաշինյանը հայտնել է, որ ինքը Հայաստանում է և շարունակում է կատարել վարչապետի աշխատանքը
07:58
10 Նոյեմբերի 2020
Ընդդիմադիր 3 կուսակցություններ հանդես կգան ՀՀ-ում ստեղված առկա իրավիճակի լուծման առաջարկներով
Ընդդիմադիր 3 կուսակցություններ հանդես կգան ՀՀ-ում ստեղված առկա իրավիճակի լուծման առաջարկներով
07:44
10 Նոյեմբերի 2020
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վիրահատում են. նրան դաժանորեն ծեծել են ցուցարարները
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վիրահատում են. նրան դաժանորեն ծեծել են ցուցարարները
06:56
10 Նոյեմբերի 2020
Փաշինյանը մտադիր է իր կողմնակիցների հանրահավաք կազմակերպել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է հնարավոր հանրահավաքի մասին
06:05
10 Նոյեմբերի 2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
05:37
10 Նոյեմբերի 2020
Խնդրում եմ պատրաստվել պայքարի․ Նիկոլ Փաշինյանը դիմել է իրեն հավատացող քաղաքացիներին
Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք, որ որևէ գործարքի չեմ գնացել, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները և մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ․ Նիկոլ Փաշինյան
05:28
10 Նոյեմբերի 2020
Այս իրավիճակից հիմա մենք չենք կարող անիշխանությամբ դուրս գալ․ Մարուքյանը քաղաքացիներին խնդրել է չխոչընդոտել պատգամավորների մուտքն ԱԺ (ՎԻԴԵՈ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին․ ՎԻԴԵՈ
03:10
10 Նոյեմբերի 2020
Դժգոհ քաղաքացիները ներխուժել են ՀՀ կառավարության շենք
Դժգոհ քաղաքացիները ներխուժել են ՀՀ կառավարության շենք