Օմբուդսմենն այցելել է ձերբակալված Մանվել Գրիգորյանին

17.06.2018, 13:58
Հայաստանի օմբուդսմենն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող պատգամավոր Մանվել Գրիգորյանին:
Օմբուդսմենն այցելել է ձերբակալված Մանվել Գրիգորյանին
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օմբուդսմենն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող պատգամավոր Մանվել Գրիգորյանին, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են լուծում:

Загружается новость ... "Право"

«Պատգամավորի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից»,- ասվում է հաղորդման մեջ:

Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: -0-