Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով. Երևանում կլինի +18

18.11.2025, 13:40
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով. Երևանում կլինի +18

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքում՝ նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

11-18-yerevan.jpg

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

11-18-armenia.jpg