Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով

08.11.2025, 17:06
Երևանում՝ նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.   Երևանում՝ նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը,   հանրապետության տարածքում` նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։