Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. Երևանում սպասվում է ձյուն
18.01.2026,
09:32
Հանրապետության տարածքում հունվարի 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում հունվարի 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հանրապետության տարածքում հունվարի 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

