ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը կոչ է անում մի շարք մարզերի բնակիչներին հոկտեմբերի 16–ին զգոնություն պահպանել և հնարավորինս քիչ գտնվել փողոցում։
«Հոկտեմբերի 16–ին առանձին վայրերում, հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում մինչև 25-30 մետր վայրկյան։ Հնարավոր է, վնասվեն ծառեր և տների տանիքներ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, անձրևներ և ամպրոպներ են սպասվում հոկտեմբերի 16–ին հանրապետության մարզերի մեծամասնաւթյունում և Երևանում, իսկ հոկտեմբերի 17–ի լույս գիշերը` առանձին շրջաններում։ Միաժամանակ, հոկտեմբերի 18-20–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 25-30 մետր վայրկյան։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16–ի ցերեկը և 17–ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, իսկ հոկտեմբերի 18-20–ին նույնքան կբարձրանա։
Երևանում երկուշաբթի ցերեկը սպասվում է 16-18 աստիճան տաքություն, երեքշաբթի ջերմաստիճանը կնվազի մինչև 15-17 աստիճան, իսկ հաջորդ երեք օրերին աստիճանաբար կտաքանա մինչև 20-22 աստիճան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում