Օդերևութաբանները պատմել են Գիտելիքի օրը սպասվող եղանակի մասին
31.08.2018,
10:33
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, օգոստոսի 31–ին և սեպտեմբերի 1–ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Իսկ սեպտեմբերի 2-4–ը ողջ հանրապետությունում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 5-10 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2–ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 31–ին օդը կտաքանա մինչև 34-35 աստիճան տաքություն, իսկ հաջորդ չորս օրերին սնդիկի սյունը կիջնի մինչև 30-32 աստիճան։ -0-