Օդերևութաբանները պատմել են Մարտի 8–ին սպասվող եղանակի մասին
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, մարտի 7-ի ցերեկը կնվազի 6-7 աստիճանով:
Երևանում չորեքշաբթի ցերեկային ժամերին կանխատեսվում է +11...+13 աստիճան, հինգշաբթի օդի ջերմաստիճանը կնվազի` հասնելով +5...+7–ի, իսկ կիրակի կրկին աստիճանաբար կբարձրանա` հասնելով +11...+13–ի։–0–

