Օդերևութաբանները եղանակային անակնկալ են խոստանում հայաստանցիներին

10.05.2020, 15:11
Օդերևութաբանները եղանակային անակնկալ են խոստանում հայաստանցիներին

Օդերևութաբանները եղանակային անակնկալ են խոստանում հայաստանցիներին

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է առջևում հայաստանցիներին սպասվող արևոտ օրերի մասին:

Загружается новость ... "Лево"

«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմնականում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասն ունենալու ենք արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,- նշել է Սուրենյանն իր Facebook-յան էջում։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ, կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր Հայաստանում գրանցված բացառիկ դեպքի մասին:

Նա իր Facebook-յան էջում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, որ Հայաստանի համայնքներից մեկում՝ Շիրակի մարզի Աշոցքում, ձյուն է տեղացել։-0-