Օբաման այդպես էլ չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթն իր նախագահության օրոք
22.04.2016,
21:46
Հայաստանի նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չօգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթն իր նախագահության օրոք:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չօգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթն իր նախագահության օրոք: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարությունում Օբաման 1915 թվականի դեպքերը «Մեծ Եղեռն» է անվանել:
«Այսօր մենք հիշում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային հանցագործությունը` հայկական Մեծ Եղեռնը, երբ մեկուկես միլիոն հայեր սպանվեցին և արտաքսվեցին Օսմանյան կայսրության մայրամուտին: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց հիշատակին, ովքեր տուժել են այդ մռայլ օրերին սկսած 1915 թվականից և պարտավորվում ենք դասեր քաղել այդ ողբերգությունից, որ այն երբեք չկրկնվի, մենք նաև արժանին ենք մատուցում օգնության եկածներին»,- ասել է Օբաման:
Ըստ նրա, նրանցից մեկն ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն էր, ով բռնությունը կանգնեցնելու համար տագնապի ազդանշան տվեց ոչ միայն ԱՄՆ կառավարության ներսում, այնպես էլ օսմանցի առաջնորդների շրջանում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Մորգենթաուի պես անձինք կարևոր նշանակություն ունեն վայրագությունների կանխարգելման գործում, իսկ նրա ժառանգությունն ավելի ուշ օգնեց մարդու իրավունքի համար պայքարողներին, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով կարևոր դեր խաղաց ՄԱԿ-ի մարդու իրավունքների առաջին փաստաթղթի կազմման հարցում:
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդին հայկական սահմաններից դեպի հարավ ձգվող տարածաշրջանում անկայունության ժամանակահատվածում 17 000 սիրիացի փախստականներին ընդունելու համար: Նա կարևորել է պատմական հիշողությունը` կոչ անելով փաստերի ամբողջական, անկեղծ և արդար ճանաչմանը, որոնք կծառայեին բոլոր շահագրգիռ կողմերի շահերին:
«Ես հետևողականորեն շարադրել եմ 1915 թվականի դեպքերի մասին սեփական կարծիքս, և իմ տեսակետը չի փոխվել: Նաև տեսել եմ, թե ինչպես են ժողովուրդներն ու ազգերն ավելի զորանում` ավելի արդար և հանդուրժող ապագայի հիմք դնելով, ընդունելով և վճարելով անցյալի ցավոտ դրվագների համար: Մենք առաջվա պես ողջունում ենք նրանց կարծիքների արտահայտությունը, ով ձգտում է լույս սփռել մութ անցյալի վրա` թուրք և հայ պատմաբաններից մինչև Ֆրանցիսկոս պապ: Այսօր մենք հայ ժողովրդի կողքին ենք` հիշելով Մեծ Եղեռնի սարսափները, և վերահաստատում ենք մեր անփոփոխ հավատարմությունը ժողովրդավար, խաղաղ և բարգավաճող Հայաստանի նկատմամբ»,- ասել է Օբաման:
Ըստ ավանդույթի ապրիլի 24–ին ԱՄՆ նախագահները դիմում են հայ ժողովրդին զորակցության և կարեկցանքի խոսքով: Սակայն «ցեղասպանություն» տերմինը ուղերձում փոխարինվում է այլ ձևակերպումներով` «ջարդ», «կոտորած», «մեծ ողբերգություն»: Այնուամենայնիվ, Սպիտակ տան ներկայիս տերը, որը մինչ նախագահ ընտրվելը խոստացել էր պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ուղերձում մի քանի անգամ կիրառել է հայկական «Մեծ եղեռն» արտահայտությունը, ինչը, ըստ էության, նշանակում է «Ցեղասպանություն»:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-