413.78
4.82
386.17
+18
Եղանակը Երևանում
Հայ

Նշվել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում

15:09
04 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեյսմակայունության առումով ամենաանվտանգ քաղաքը Գյումրին է (նախկին Լենինական), Երևանում իրավիճակն ավելի բարդ է, «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում ասաց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը։

«1988-ին Գյումրիում տեղի ունեցավ հզոր երկրաշարժ, փլուզվեցին բոլոր այն շենքերը, որոնք կայունությամբ չէին տարբերվում: Մնացին ամենասեյսմակայունները, հետո Գյումրիում կառուցվեցին ավելի սեյսմակայուն շենքեր, որոնք ի վիճակի են դիմակայել 7-9 բալ ցնցումներին: Երևանում, ցավոք սրտի, իրավիճակը մի փոքր այլ է և մտահոգություն է առաջացնում»,- ասաց Նազարեթյանը։

Ըստ գիտնականի, ամենամեծ անհանգստությունը հարուցում են Խրուշչովի օրոք կառուցված բազմաբնակարան շենքերը։

«Այն ժամանակ երկրի քաղաքական ղեկավարությունը որոշակի նպատակ դրեց՝ հանրապետության բոլոր քաղաքացիներին և բնակիչներին ապահովել մատչելի բնակարաններով։ Սկսվեց լայնածավալ շինարարությունը։ Սակայն շինարարության արագացված տեմպերը բացասաբար են ազդել վերոնշյալ բազմաբնակարան շենքերի որակի վրա։ Այդ շենքերը չեն առանձնանում սեյսմակայունությամբ»,- պարզաբանեց երկրաբանը։

Նա համոզված է, որ ստալինյան ժամանակաշրջանի շենքերն ավելի դիմացկուն են. դրանց զանգվածային և հաստ պատերը լրացուցիչ կայունություն են ապահովում։

Այժմ, ինչպես նշեց փորձագետը, կառուցապատողներն անտեսում են անվտանգության կանոնները։ Շենքերը կառուցվում են լրացուցիչ հարկերով, ինչը զգալիորեն նվազեցնում է դրանց կայունությունը։

«Դպրոցների հետ կապված իրավիճակը ևս ոչ պակաս մտահոգիչ է: Նրանք էլ ուշադրության կարիք ունեն»,- ասաց սեյսմոլոգը։

Նազարեթյանը մատնանշեց նաև առողջապահության ոլորտում առկա լուրջ խնդիրները: Ըստ գիտնականի, բժշկական կենտրոնների շենքերը նույնպես չունեն բարձր սեյսմակայունություն, ինչը արտակարգ իրավիճակի դեպքում կարող է լրացուցիչ ռիսկեր ու խնդիրներ ստեղծել։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ