«Նովոստի–Արմենիա»–ի համագործակցությունը բիզնեսի հետ ստեղծում է նոր արժեքներ․ Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ

10.12.2025, 20:05
Լուսինե Երեմյանը գործակալությանը մաղթել է երկար տարիների գործունեություն, նոր գործընկերներ, նոր ծրագրեր Երեմյան ընկերությունների խմբի հետ, երջանկություն, առողջություն և համբերություն
«Նովոստի–Արմենիա»–ի համագործակցությունը բիզնեսի հետ ստեղծում է նոր արժեքներ․ Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Նովոստի-Արմենիա» գործակալության համագործակցությունը բիզնեսի հետ նոր արժեքներ է ստեղծում։ Այս մասին հայտարարել է Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործակալությանը բարձր մակարդակով համագործակցության համար, նրա համար, որ դուք «բարձր եք պահում նշաձողը»։ Չէ՞ որ մեր համագործակցության նպատակն է սովորել միմյանցից և համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել նոր արժեքներ»,- հայտարարել է նա «Նովոստի-Արմենիա»-ի 20-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

Երեմյանը նաև նշել է, որ գործակալության հետ համագործակցությունը հնարավորություն է տվել հանրությանը հասանելի և գունեղ ձևով բացատրել, թե ինչպես է աշխատում Երեմյան ընկերությունների խումբը, ինչ է արտադրում և ընդհանուր առմամբ, ինչ ուղղությամբ է շարժվում։

Նա գործակալությանը մաղթել է երկար տարիների գործունեություն, «նոր գործընկերներ, նոր ծրագրեր Երեմյան ընկերությունների խմբի հետ, երջանկություն, առողջություն և համբերություն։

«Նովոստի-Արմենիա» գործակալության մասին

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն (newsarmenia.am) աշխատում է Հայաստանի լրատվական դաշտում 2005թ․–ից և մեդիաշուկայի առաջատարներից է։

Գործակալությունը հայկական լրատվամիջոցների շրջանում ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից մեկն է, որն այսօր Facebook-ում ունի 150 հազար բաժանորդ, ինչը օրական ապահովում է ավելի քան 250 հազար դիտում։ Ակտիվորեն զարգանում են YouTube-յան ալիքները՝ Novosti-Armenia և NewsArmenia Stories, ինչպես նաև Հայաստանում գործող Տելեգրամ ալիքների խոշորագույն ցանցը։

2025 թվականին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն արժանացել է չորս հեղինակավոր մրցանակի. երկուսը՝ լավագույն Telegram ալիքների կատեգորիայում՝ «Новости-Армения» և «ЕреваныЧ», երկուսը՝ Digital Creativity (Թվային ստեղծարարություն) անվանակարգում՝ «Shortreads» և «Լավ լուրեր» («Хорошие новости») նախագծերի համար։