Նոր տարին իր հետ ձյուն կբերի Հայաստան

31.12.2016, 19:01
Նոր տարվա առաջին օրը Հայաստանում ձյուն կտեղա:
Նոր տարին իր հետ ձյուն կբերի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր տարվա առաջին օրը Հայաստանում ձյուն կտեղա: Հունվարի 1-2-ը թույլ ձյուն է սպասվում մայրաքաղաքում և երկրի առանձին շրջաններում: Հունվարի 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Ինչպես նշում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում, հունվարը շատ ձնառատ է լինելու:

Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ն էապես չի փոխվի, 3-4-ը կնվազի 3-4 աստիճանով:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: -0-