Նոր նախարարների աշխատանքը գնահատելը դեռ վաղ է. վարչապետ

16.03.2016, 21:11
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ դեռևս վաղ է նոր նախարարների աշխատանքին գնահատական տալը։
Նոր նախարարների աշխատանքը գնահատելը դեռ վաղ է. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ դեռևս վաղ է նոր նախարարների աշխատանքին գնահատական տալը։

Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅԴ–ի միջև քաղաքական գործակցության շրջանակում Դաշնակցությանը փետրվարի վերջին փոխանցվեց նախարարական երեք պորտֆել` էկոնոմիկայի նախարարությունը (Արծվիկ Մինասյանը), Տարածքային կառավարման և զարգացման նախարարության (Դավիթ Լոքյան) և կրթության և գիտության նախարարության (Լևոն Մկրտչյան) պորտֆելները։

Ընդ որում` Լոքյանի գլխավորած գերատեսրությունը ստեղծվել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը բաժանելու միջոցով։

Աբրահամյանն ընդգծեց, որ ևս մեկ նախարարության ստեղծումը քաղաքական որոշում էր։

«Դուք գիտեք, որ մենք այժմ գործակցում ենք Դաշնակցության հետ, և արդյունքում եկել ենք այդ որոշման։ Դա քաղաքական որոշում է»,– ընդգծեց Աբրահամյանը։

Նա ավելացրեց նաև, որ Դաշնակցության հետ աշխատելը շատ դյուրին է։ -0-