Նոր պարեկային ծառայությունը կունենա ժամանակակից համազգեստ, տեխնիկական հագեցվածություն և նոր փոխադրամիջոցներ (ՎԻԴԵՈ)

18.06.2020, 20:13
Ժամանակակից համազգեստ, տեխնիկական հագեցվածություն և նոր փոխադրամիջոցներ պարեկային ծառայության համար․ ՎԻԴԵՈ
Նոր պարեկային ծառայությունը կունենա ժամանակակից համազգեստ, տեխնիկական հագեցվածություն և նոր փոխադրամիջոցներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոր պարեկային ծառայությունը կփոխի ոստիկանի հանդեպ վերաբերմունքը։ Այսպիսի վերնագրով տեսանյութ է հրապարակվել ՀՀ ոստիկանության Facebook-յան էջում։ 

Նշվում է, որ նոր պարեկային ծառայությունն ունենալու է ժամանակակից համազգեստ, տեխնիկական հագեցվածություն և նոր փոխադրամիջոցներ:

Загружается новость ... "Лево"
«Ներկայանալով կրթված կադրերով ու բոլորովին նոր տեխնիկական հագեցվածությամբ և արտաքին տեսքով՝ պարեկային ծառայությունը կոտրելու է տարիներ շարունակ ոստիկանության՝ որպես պետության հարկադրանք կիրառող և օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջը, դառնալով ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ոստիկանություն»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։-0-