Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

19.05.2025, 10:12
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները:

Այս մասին նա հայտարարեց այսօր Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 30–ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետարանի աշխատակիցների ու թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև։

Ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը Facebook–յան իր էջում հայտնել էր, որ թալանի մասին տեսանյութ է հրապարակել, ինչից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու սպառնացել։ Ինչպես հայտնում է

Քննչական կոմիտեն, ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։Վերոնշյալ 2 անձինք են ակտիվիստ Արթուր Չախոյանը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Մեղադրանք է առաջադրվել նաև վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանին։