524.89
7.4
476.57
+8
Եղանակը Երևանում
Հայ

Նոր հյուրանոց Երևանում` մարզադպրոցի տեղում

20:22
27 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում կայացրեց նախկին մարզադպրոցի շենքի օտարման մասին` հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով։

Ինչպես ասաղ Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացնելիս` Նար–Դոսի 53/2 փողոցում գտնվող մարզադպրոցի շենքը երկար ժամանակ չի շահագործվում և վթարային վիճակում է, ինչի կապակցությամբ «Ատլանտիկ գրուպ» ԲԲԸ–ն ներկայացրել է 5 մլրդ դրամի (գրեթե 10.48 մլն դոլար) ներդրումային ծրագիր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նպատակով։

«Շենքը տրված է «Սամբոյի և ձյուդոյի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործման։ Ընկերությունն առաջարկում է իրեն վաճառքի միջոցով փոխանցել շենքի և հարակից շինությունների 1039.1 քմ մակերես, ինչպես նաև ենթակառուցվածքներով հողատարածք` 0.11 հազար հա մակերեսով»,– ասաց նա։

Նախարարի խոսքով, մայիսի 16–ին ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ համալիրի կառուցման ավարտից հետո կառուցապատողը 275 մլն դրամի փոխարեն Պետական գույքի կառավարման կոմիտեին հանրային օգտագործման նպատակով կհանձնի 1000 քմ երրորդ հարկում պետական կարիքների համար։ Բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցումը ծրագրվում է ավարտել 2021 թվականի օգոստոսին։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
15 Հոկտեմբերի 2019
Մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ՖՈՏՈ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր։
19:45
15 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից։
18:16
15 Հոկտեմբերի 2019
Բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» նոր մասնաճյուղը
Երեքշաբթի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» նոր մասնաճյուղը։
17:44
15 Հոկտեմբերի 2019
Նոր մանրամասներ Արտաշատի դպրոցում գրանցված թունավորման դեպքից
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
16:30
15 Հոկտեմբերի 2019
Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քարդաշյանը կրկին հիշեցրել է Ցեղասպանության մասին (ՖՈՏՈ)
Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քարդաշյանը կրկին հիշեցրել է Ցեղասպանության մասին:
16:07
15 Հոկտեմբերի 2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ:
14:40
15 Հոկտեմբերի 2019
«Արմենիա Վայնը» հյուրընկալեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը (ՖՈՏՈ)
Միջոցառման մեկնարկին ելույթով է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
13:15
15 Հոկտեմբերի 2019
Մի վրաերթի պատմություն. ԶԼՄ–ները գրում են Սանասարյանի` երեխային վրաերթի ենթարկելու մասին (ՎԻԴԵՈ)
Analitik.am կայքը նախօրեին գրել է, որ մի քանի օր առաջ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել։
10:50
15 Հոկտեմբերի 2019
4 անձի մեղադրանք է առաջադրվել «Հայելի» ակումբի վրա հարձակվելու համար
Չորս անձի մեղադրանք է առաջադրվել «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։
08:00
15 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի` հոկտեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:11
14 Հոկտեմբերի 2019
«Կհեռանամ այն ժամանակ, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը». Թովմասյան
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե երբ կհեռանա պաշտոնից։
20:47
14 Հոկտեմբերի 2019
ՍԴ–ն հրաժարվեց վարույթ ընդունել խորհրդարանի` Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու նախաձեռնությունը
Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: