672 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 53755-ի. մահացել է 5 մարդ
07.10.2020,
12:25
672 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 53755-ի. մահացել է 5 մարդ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53755 դեպք, որոնցից 45110-ն` առողջացած, 995-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7348 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 312823 թեստավորում:
«Այսպիսով` երեկ կատարվել է 2878 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 672 նոր դեպք: Ունենք 178 առողջացած»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։-0-

